Թրամփը Բիլ Գեյթսին իր խորհրդականի պաշտոնն է առաջարկել, միլիարդատերը հրաժարվել է. tert.am
Advertisement 1000 x 90

Թրամփը Բիլ Գեյթսին իր խորհրդականի պաշտոնն է առաջարկել, միլիարդատերը հրաժարվել է. tert.am

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Microsoft տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը, պատմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ստացած ուշագրավ առաջարկի ու այն մերժելու մասին:

Ինչպես նշում է USA Today–ը, Թրամփը Գեյթսին առաջարկել է դառնալ գիտության գծով իր խորհրդականը: ԱՄՆ նախագահը միլիարդատիրոջն այս մասին ասել է Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ: Հայտնի է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Թրամփի՝ գիտության հարցերով խորհրդականի պաշտոնը դեռևս թափուր է: «Նա ինձ հարցրեց՝ կուզե՞մ արդյոք զբաղեցնել գիտության գծով խորհրդականի պաշտոնը, սակայն ես մեժեցի՝ նկատելով, որ դա իմ ժամանակի օգտագործման լավագույն տարբերակը չէ»-,պատմել է Գեյթսը: Միևնույն  ժամանակ միլիարդատերն ընդգծել է, որ Թրամփը դա կարող էր լուրջ ասած չլիներ:

tert.am