
Խորհրդարանական հատուկ նիստին, որտեղ պետք է վարչապետ ընտրվի, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության երկու պատգամավորներ չեն մասնակցում: Խոսքն Իշխան Զաքարյանի և Մելիք Մանուկյանի մասին է: Լրագրողների հետ զրույցում խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Մելիք Մանուկյանն իրեն տեղեկացրել է, որ վատառողջ է, համապատասխան գրություն է ուղարկել քարտուղարություն. «Քարտուղարությունը հրաժարվել է այն ընդունել՝ ասելով, որ վավեր է համարվում միայն այն ծրարը, որը ԱԺ կողմից գործուղված պատգամավորի դեպքում է»: Ինչ վերաբերում է Իշխան Զաքարյանի բացակայությանը, ապա Զոհրաբյանն ասաց, որ չգիտի, թե ինչու չի եկել պատգամավորը: Նա հորդորեց Վահե Էնֆիաջյանին այդ հարցով դիմել: