Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները վատ վիճակում չեն. Փաշինյան
Advertisement 1000 x 90

Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները վատ վիճակում չեն. Փաշինյան

Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ Հայաստանի  ազգային փոքրամասնությունները երկրի պետական ինքնության անբաժան մասն են, և նրանց իրավունքները Հայաստանում պետք է լինեն լիարժեքորեն պաշտպանված:

Ազգային ժողովում ընթացող քննարկումների ժամանակ, պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հարցին, թե  արդյոք գործող իշխանությունների կողմից ազգային փոքրամասնությունների  իրավունքներում բացթողումներ կա՞ն  և ինչպե՞ս պետք է դրանք վերացվեն, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները վատ վիճակում չեն, բայց մի ոլորտում փոքրամասնության ներկայացուցիչների համար  հնարավորությունները էականորեն սահմանափակված են: «Դա ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալելու հնարավորությունն է: Կարծում եմ, որ դա ամենամեծ թերություններից մեկն է: Ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիների, այնպես էլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիների համար երաշխավորում եմ հասանելիություն բոլոր իրավունքներին, այդ թվում ` ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալելու իրավունքին»,- ընդգծեց Փաշինյանը:

Մահմուդյանը հակադարձեց՝  նշելով, որ 2007, 2012 խորհրդարանական ընտրություններին տարբեր ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ ընդգրված են եղել ընդդդիմադիր կուսակցությունների ցուցակում:



Նման նյութեր