Xiaomi Mi 7-ը կլինի առաջին Android-սմարթֆոնը՝ դեմքի  ճանաչման 3D համակարգով
Advertisement 1000 x 90

Xiaomi Mi 7-ը կլինի առաջին Android-սմարթֆոնը՝ դեմքի  ճանաչման 3D համակարգով

Մամուլում տարածվել է տեղեկատվություն, ըստ որի՝ առաջին Android-սմարթֆոնը, որը կունենա դեմքի ճանաչման 3D համակարգ, շուկայում կհայտնվի 2018 թվականի երրորդ քառորդից ոչ շուտ:

Android-սմարթֆոնները վաղուց են փորձում ներդնել դեմքի ճանաչման համակարգ, սակայն այդ համակարգը հեռու է կատարյալ լինելուց:

3D համակարգը հիմա մշակում են Qualcomm, Himax Technologies և  Truly Opto-electronics ըկերությունները՝ համատեղ ուժերով: Այս  համակարգը դեռ աշխատում է միայն  Qualcomm Snapdragon 845 հարթակի հետ: Հաշվի առնելով այն, որ  Samsung-ը և Huawei-ը նախընտրում են օգտագործել  Exynos և Kirin չիպսեթերը, ապա կարելի է նշել, որ դեմքի ճանաչման 3D համակարգ այս սմարթֆոնների համար կարելի է սպասել ոչ շուտ, քանի 2019 թվականին:

Չինական արտադրության Xiaomi Mi 7-ը, որը հիմա համարվում է ամենասպասված սմարթֆոնների մեկը, աշխատելու է Snapdragon 845-ով և  iPhone X-ից հետո առաջինն է, որ ունենալու  է 3D մոդուլը:

Xiaomi Mi 7-ը շուկայում կլինի արդեն 2018 թվականի ամռանը և կդառնա 3D մոդուլով աշխատող առաջին Android-սմարթֆոնը:

Սիրարփի Աղաբաբյան