Կարեն Քոչարյան. Ընտրեք Նիկոլին: Վատ կլինի` կհանեք
Advertisement 1000 x 90

Կարեն Քոչարյան. Ընտրեք Նիկոլին: Վատ կլինի` կհանեք

Արդեն պարզ է, որ ՀՀԿ չի ընտրելու Նիկոլ Փաշինյանին: Դիմում եմ ՀՀԿ ֆրակցիայի այն անդամներին, որոնք ինձ ընկեր են: Տղերք ջան, մի գուցե ես համաձայնվեմ ձեզ հետ, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել վարչապետ (այդ պաշտոնի բոլոր հնարավորություններով և պատասխանատվությամբ), եթե… դուք մինչև հիմա վարչապետի պաշտոնում տեսած չլինեիք Հովիկ Աբրահամյանին, եթե մարզպետի պաշտոնում տեսած չլինեիք Սուրիկ Խաչատրյանին(Լիսկային), այն էլ տանել հետ բերելով, եթե պատգավավորի կարգավիճակում տեսած չլինեիք Սամվել Ալեքսանյանին(Լֆիկ), Առաքել Մովսիսյանին(Շմայս), Արտակ Սարգսյանին(ՍԱՍ-ի Արտակ և շատ-շատերին): Վերոնշյալի պարագայում բոլոր արգումենտները թույլ են:
Հ.Գ. Մենակ չասեք դե վատ են եղել,դրա համար էլ հանել ենք: Ընտրեք Նիկոլին: Վատ կլինի` կհանեք:

Կարեն Քոչարյան