ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանի կողմից նշված հոդվածը: Սաղաթելյանն առանձնացնելով հոդվածից մի հատված՝ հարց էր ուղղել Փաշինյանին, նշելով, որ այդտեղ հակասություններ կան:
«Ստահոդ պետության կարկառուն ներկայացուցիչ Արման Սաղաթելյանի էժան քարոզչական դեզինֆորմացիան։ Ահա տեսեք, թե ինչ է գրված իմ հոդվածում իրականում։ Գրված է, որ իրենց իշխանությունը հող պահող չէ, իշխանությունը հող հանձնող է ու թալանչի։ Վերնագիրն ինքն իր մասին խոսում է՝ Հողը սիրելով են պահում, իմացեք», – գրել է Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում։