Չի լինելու ոչ մի բախում կամ ցնցում, որովհետև ժողովրդի դեմ կանգնած ուժ չկա. Փաշինյանը հորդորեց քաղաքացիներին իրեն սպասել հրապարակում
Advertisement 1000 x 90

Չի լինելու ոչ մի բախում կամ ցնցում, որովհետև ժողովրդի դեմ կանգնած ուժ չկա. Փաշինյանը հորդորեց քաղաքացիներին իրեն սպասել հրապարակում

Խնդրում եմ ինձ սպասել Հանրապետության հրապարակում, Ազգային ժողովի ամբիոնից դիմելով հրապարակում հավաքված քաղաքացիներին ասաց վարչապետի թեկնածու, «Իմ Քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Թույլ տվեք ողջունել հրապարակում կանգնած հարյուր հազարավոր մարդկանց և արձանագրել, որ նրանց հաղթանակը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց` այսօրվա քննարկումներում ԱԺ «Հանրապետական» խմբակցությունն ինքն իրեն ոչնչացրեց:

«Սեփական ժողովրդին պատերազմ հայտարարող ուժն ընդհանրապես չի կարող գոյություն ունենալ»,- ասաց Ն. Փաշինյանն` ընդգծելով, որ ճգնաժամից դուրս գալու համար մի ելք կա, քիչ անց ճիշտ քվեարկություն կատարել:

«Ես չեմ ուզում դիմել «Հանրապետական» խմբակցությանը որպես մի ամբողջություն, որովհետև այդ ամբողջությունն այլևս գոյություն չունի, ես ուզում եմ դիմել պատգամավորներին որպես անհատներ` ձեր քաղաքական ուժը հատել է ինքնաոչնչացման այն սահմանը, որից այլևս վերադարձ չկա և ես ուզում եմ դիմել ձեզանից յուրաքանչյուրին` հստակ ընդգծելով, որ դուք դեռևս ունեք հնարավորություն այդ սահմանը չհատելու և սա ասում եմ՝ առանց որևէ սպառնալիքի կամ կիրք բորբոքելու: Դուք ընդամենը խաղում եք ժամանակի վրա ու դա արժանապատիվ չէ այն կուսակցության համար, որը վերջին 20 տարում եղել է իշխանության մեջ և անընդհատ բոլոր ամբիոններից պնդել է, թե առաջնորդվում է երկրի ազգային շահով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ամբողջությամբ՝ aysor.am



Նման նյութեր