
Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ:
Ռուսաստանի Կասպիսկ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության 97 կգ քշաային կարգի կիսաեզրափակչում Արթուր Ալեքսանյանը առանց դժվարության 9:0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Մատ Էլիաս Կուսամանեին և դուրս եկավ եզրափակիչ:
Աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը 82 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում հաղթեց հունգար Լասլո Սզաբոյին: Նա ևս դուրս եկավ եզրափակիչ:
Եզրափակիչները կկայանան այսօր՝ մայիսի 2-ին: