Հակադեպրեսանտների երկարատև գործածումը մեծացնում է դեմենցիայի զարգացման ռիսկը: Ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, այս եզրակացությանն են հանգել Արևելյան Անգլիայի համալսարանի (UEA) և Ասթոնի համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ հանդեսում:
Գիտնականները որոշ հակադեպրեսանտներ քննել են հակախոլիներգիկ պատրաստուկների ավելի լայն խմբի շրջանակներում, որի մեջ են մտնում այդ թվում Պարկինսոնի հիվանդության դեմ և միզապարկի հիվանդություների դեմ դեղերը: Նրանք ուսումնասիրել են 65 տարեկանից բարձր ավելի քան 40 հազար հիվանդների տվյալները, որոնց 2006-ից մինչև 2015 թվականն ընկած ժամանակահատվածում ախտորոշել են դեմենցիա, դրանք համեմատել են ավելի քան 283 հազար մարդու տվյալների հետ, ովքեր երբեք չեն տառապել այդ հիվանդությամբ:
Պարզվել է, որ հակախոլիներգիկ միջոցներ ընդունող որոշ հիվանդների մոտ դեմենցիայով հիվանդանալու ռիսկը մեծացել է 30 տոկոսով: Հակադեպրեսանտների դեպքում այս ցուցանիշը հավասար է 18 տոկոսի, ուրոլոգիական հակախոլիներգիկների դեպքոււմ՝ 11 տոկոսի: