Դոնալդ Թրամփի և Էմանուել Մակրոնի կողմից Սպիտակ տան բացատում տնկված կաղնին հանել են և տեղափոխել կարանտինային բուսասանիտարական վերահսկողության: Այս մասին հայտնել է Huffington Post հրատարակությունը:
Նշվում է, որ այս որոշումն ընդունվել է ներմուծվող բոլոր տնկիների, սերմերի, սածիլների և հողի համար ԱՄՆ-ում գործող նորմաների պատճառով: Հրատարակության տեղեկատվությամբ՝ կաղնու համար կարանտինը շուտով կավարտվի: Ապրիլի 29-ին ավելի վաղ հաղորդվել էր, որ Սպիտակ տան բացատից անհետացել է այն կաղնին, որն ապրիլի 24-ին տնկել էին Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահները: