Փաշինյանը Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը կքննարկի Ծառուկյանի հետ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Փաշինյանը Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը կքննարկի Ծառուկյանի հետ. armeniasputnik.am

«Իմ քայլը» բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կքննարկի ընթացիկ քաղաքական իրավիճակը։ Այս մասին նա հայտնեց Sputnik Արմենիայի թղթակցին։

Բացի այդ, նա հայտարարեց ցուցարարներին, որ այսօր մտադիր է ժամանակի մեծ մասն անցկացնել գրասենյակներում, այլ ոչ թե փողոցում, քանի որ կուտակվել են հարցեր, որոնք քննարկում են պահանջում «Ելք» խմբակցության անդամների և այլ քաղաքական ուժերի հետ։

Փաշինյանն իր հետագա քայլերի մասին կհաղորդի երեկոյան Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի ընթացքում։

Մայիսի 1-ին «Ելք» խմբակցության ղեկավար, բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց փակել օդանավակայանն ու բոլոր փողոցները և տոտալ դասադուլ ու գործադուլ անել։

Փաշինյանը նման կոչ արեց այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «դեմ» քվեարկեց վարչապետի պաշտոնում նրա ընտրության ժամանակ։

armeniasputnik.am



Նման նյութեր