Լեգենդար երգչուհի Ռոզի Արմենը կգա Հայաստան և կմիանա շարժմանը
Advertisement 1000 x 90

Լեգենդար երգչուհի Ռոզի Արմենը կգա Հայաստան և կմիանա շարժմանը

Վալերի Սահարյանի ֆեյսբուքյան էջից

«Ուրախ եմ տեղեկացնելու, որ այսօր կապնվեցի ֆրանսահայ հայտնի երգչուհի, լեգենդար Ռոզի Արմենի հետ, ով հայտնեց, որ առաջին իսկ օրվանից ուշի ուշով հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Նա իր լիարժեք աջակցությունն է հայտնում արդեն համահայկական դարձած այս պայքարին, ինչի նպատակով երկու օրից կլինի Հայաստանում և կմիանա մեզ բոլորիս։

Հուսով եմ, նա հնարավորություն կունենա հանդես գալ Հանրապետության հրապարակում և դիմել ժողովրդին»։