«Հավանակա՞ն է այսպիսի սցենարը»
Advertisement 1000 x 90

«Հավանակա՞ն է այսպիսի սցենարը»

Ստյոպա Սաֆարյանի գրառումը.

«ՀՀԿ-ը իրեն հասու գործիքներով առաջիկա օրերին պառակտում, տրոհում է Ծառուկյան, ՀՅԴ խմբակցությունները, լեզուս էլ չի պտտվում ասել՝ Ելք-ը, 1/3-ի չափով բավարար թվով պատգամավոր (35 պատգամավոր) չի հավաքվում, որպեսզի Նիկոլ Փաշինյանին առաջադրեն, մայիսի 8-ի նիստը տապալվում է, ՀՀԿ-ը հայտարարում է՝ դե ինչ կարող ենք անել, թե 1/3-ը չեն հավաքում, մենք մեր խոսքի տերը կլինեինք, եթե առաջադրվեր, իսկ հետո՝ ԱԺ-ը արձակվում է ու արտահերթ ընտրություններ են անցացվում ՀՀԿ Ընտրական օրենսգրքով… Թեպետ դա էլ չի փրկի ՀՀԿ-ին, ինչպես գրել եմ երեկ…

Բարձրաձայն մտածում եմ, այլ ոչ թե ասում, թե այսպես է լինելու: Հասարակակական մեծ ճնշման պահպանումը պարտադիր է, քանի դեռ չեն հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանը կդառնա վարչապետ: Այ, եթե անուն տված լինեին, քաղաքական անհնազանդությունը արժեր մի քանի օր թուլացնել: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավարի հայտարարությունը դեռևս քիչ վստահություն է տալիս, որ կլինի այն, ինչ պահանջում է ժողովուրդը…

Այնքան անվստահելի են դարձել, որ անգամ մամայի-պապայի արև էլ երդվեն, մի տեսակ հավատալ չի լինում…»:



Նման նյութեր