Եղիսաբեթ Երկրորդն առաջին անգամ տեսել է իր նորածին թոռնորդուն. The Daily Telegraph
Advertisement 1000 x 90

Եղիսաբեթ Երկրորդն առաջին անգամ տեսել է իր նորածին թոռնորդուն. The Daily Telegraph

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին առաջին անգամ տեսել է իր նորածին թոռնորդուն՝ Քեմբրիջի արքայազն Լուի Արթուր Չառլզին: Այդ մասին հայտնել է The Daily Telegraph թերթը:

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ նորածնին տեսնելու համար Նորին Մեծությունը Վինձորի դղյակից եկել է Քենսինգթոնյան պալատ՝ Քեմբրիջի դուքսի և դքսուհու՝ փոքրիկի ծնողների նստավայրը:

Տղան ծնվել է ապրիլի 23-ին: Սա զույգի երրորդ երեխան է. 2013 թվականի հուլիսին ծնվել է զույգի առաջնեկը՝ Ջորջը, իսկ երկու տարի անց՝ 2015 թվականի մայիսին՝ նրա քույրը՝ Շառլոտան:

Երեխան հինգերորդ տեղը կզբաղեցնի գահաժառանգման հերթում՝ Պապի՝ Ուելսի արքայազն Չառլզից, հորից և եղբորից ու քրոջից հետո:



Նման նյութեր