«Հալչող սառույց» ֆիննական ոչ կառավարական կազմակերպությունից բնապահպանները գործարկել են մի նախագիծ, որի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հսկայական գլուխը կքանդակվի Արկտիկայի սառույցներում: Նրանց նպատակը գլոբալ տաքացման վրա հավելյալ ուշադրություն գրավելն է: Այդ մասին հաղորդվում է նախագծի կայքում:
Թրամփի սառցե գլուխը պետք է դառնա Երկրի վրա կլիմայի փոփոխման ակնառու օրինակը: Ակտիվիստների մտահղացմամբ՝ ժամանակի ընթացքում սառցաբեկորը կհալի և դրա հետ միասին նաև ԱՄՆ-ի նախագահի գլուխը, որը ժխտում է այդ ֆենոմենի գոյությունը: