
Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկրորդ ոսկե մեդալը:
97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը փայլուն հանդես եկավ ու մրցակիցներին ոչ մի միավոր չտվեց ամբողջ մրցաշարի ընթացքում:
Եզրափակչում Ալեքսանյանը 7:0 հաշվով հաղթեց սերբ Կաջայային ու նվաճեց ոսկե մեդալը:
«Ճերմակ արջը» դարձավ Եվրոպայի առաջնության քառակի չեմպիոն: