
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, երբ քաղաքացիական անհնազանդության մասնակիցները հայտարարել են ՀՀԿ-ական պատգամավորների տների առջեւ ակցիաներ իրականացնելու մասին, մեր տեղեկություններով, ՀՀԿ-ի երեսփոխաններն անմիջապես կազմակերպել են ընտանիքի անդամներին սեփական տներից ապահով վայրեր տեղափոխելու գործը։
Այս հարցում, որոշ տեղեկություններով, օգնության է հասել Սամվել Ալեքսանյանը․ նա իրեն պատկանող «Աստղիկ» հիվանդանոցի շտապօգնության մեքենաներին գործուղել է գործընկերների տների հասցեներով ու տեղափոխել նրանց ընտանիքի անդամներին»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: