Շուրջ 30 մարդ է տուժել Լոնդոնի հյուսիսում տեղի ունեցած պայթյունից. Express
Advertisement 1000 x 90

Շուրջ 30 մարդ է տուժել Լոնդոնի հյուսիսում տեղի ունեցած պայթյունից. Express

Մոտավորապես 30 մարդ է տուժել Լոնդոնի հյուսիսում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Express թերթը:

Նրա տվյալներով՝ պայթյունը որոտացել է Սթեմֆոդ Հիլլի շրջանում, որտեղ հավաքված բազմությունը նշում էր հրեական Լագ բա Օմեր տոնը: Ավանդաբար այդ տոնի ժամանակ խարույկներ են վառում:

Նախնական վարկածներից մեկի համաձայն՝ պայթյունի պատճառը դարձել է այն վառելիքի հետ անզգուշ վարվելը, որն օգտագործվել է կրակը վառելու համար: Ըստ մեկ այլ վարկածի, պայթել են շարժական հեռախոսների կուտակիչները, որոնք տոնի մասնակիցներից ոմանք նետում Էին խարույկի մեջ:



Նման նյութեր