Զբաղվելու եմ Աղվան Վարդանյանի բուռն գործունեությամբ. Աղվան Վարդանյան. aysor.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Զբաղվելու եմ Աղվան Վարդանյանի բուռն գործունեությամբ. Աղվան Վարդանյան. aysor.am

 Դաշնակցական գործիչ Աղվան Վարդանյանը, որն այսօր հրաժարվել է պատգամավորական մանդատից, տարօրինակ չի համարում այն, որ այսօր վայր է դրել մանդատը։

«Ես իմ ելույթում, եթե հիշում եք, ասել էի այդ մասին, որ պատրաստ եմ վայր դնել մանդատս», – այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վարդանյանը։

Նա զարմացավ հարցից, թե արդյոք հնարավոր է, որ կուսակցությունից հեռացնեն նրան։

«Մենք, կարծում եմ, կուսակցական ընկերների հետ քննարկում կունենանք և դրա մասին կհայտնենք», – ասաց Վարդանյանը։

Հարցին, թե ինչո՞վ է զբաղվելու, նա պատասխանեց կարճ ու ժպտալով. «Աղվան Վարդանյանի բուռն գործունեությամբ»։

aysor.am



Նման նյութեր