«Զավակները չեն կարող պատասխան տալ ծնողների փոխարեն»
Advertisement 1000 x 90

«Զավակները չեն կարող պատասխան տալ ծնողների փոխարեն»

Ռեժիսոր Արա Շիրինյանի գրառումը.

«Նարեի նամակի առիթով…

Նախ, հավատում եմ, որ ինքն է գրել, ոչ թե՝ իր փոխարեն: Բայց դա էական չի, որովհետև հիմա կան շատ Նարեներ, որոնք իսկապես կարիք ունեն հասկանալու, թե ինչ է կատարվում բոլորիս հետ:

Առաջին և հիմնական մոտեցումն այն է, որ զավակները չեն կարող պատասխան տալ ծնողների փոխարեն, սա համամարդկային և իրավական նորմ է: Մյուս կողմից, չեմ կարող (և չեմ ուզում) ժխտել մարդկանց բնական զայրույթը: Մարդկանց, որոնց արհամարել, հալածել, անարդար դատապարտել է ոչ թե ընկերը, կամ հարևանը, այլ՝ պետական համակարգն իր բարձրագույն ատյաններով:

Ընկերներից կարելի է նեղանալ, հեռանալ, արհամարել նրանց, և նույնիսկ պատասխանել նույն կերպ: Բայց երբ պետական համակարգն է հալածում մարդուն, անարդար և անհամաչափ, մարդն անգոյանում է իր հայրենիքից՝ հոգով կամ ֆիզիկապես: Սրանից ծանր բան չկա: Այս դեպքում մարդը չի կարող ընդունելով սխալը՝ ներվի, զղջալով՝ ինքնամաքրվի:

Բայց Նարեն այս հնարավորությունն ունի: Առավել ևս, որ այն մարդը, որի պատճառով Նարեն հայտնվել է այս դժվար իրավիճակում, մի քանի օր առաջ հրապարակում խոստացավ հայ ժողովրդին, որ «Հայաստանում այլևս երբեք չի լինելու պետական տեռոր»»:



Նման նյութեր