Երևանում կրակել են բանկի վրա. կան վիրավորներ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Երևանում կրակել են բանկի վրա. կան վիրավորներ. armeniasputnik.am

Ականատեսը պատմում է, որ քիչ առաջ կրակոցներ են հնչել Կոմիտասի փողոցում գտնվող HSBC բանկի տարածքում։ Նրա խոսքով` երկու վիրավոր կա։

Երևանի Կոմիտաս փողոցում գտնվող HSBC բանկի մոտ կրակոցներ հնչեցին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնում է ականատերը։

Կայքի զրուցակիցը  դեպքի վայրից հայտնում է նաև, որ կրակոցների հետևանքով երկու վիրավորներ կան։ Տեղում են նաև ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ։ Նախնական տվյալներով` հարձակվողները փորձել են թալանել բանկը, ինչը նրանց հաջողվել է։

Ոստիկանությունն այս պահին որևէ տեղեկատվություն կատարվածի մասին չի տրամադրում։ ՀՀ ոստիկանության լրատվության, հասարակայնության հետ կապերի ու վերլուծության բաժնի պետ Էդգար Ջանոյանը կայքի հարցին ի պատասխան հայտնեց, որ այս պահին ոստիկանությունը ճշտում է տեղեկությունը։

armeniasputnik.am