Մեծ Բրիտանիայի Սուինդոն քաղաքի բնակիչ Նևիլ Դեյթոնան տեղական իշխանությունների ուշադրությունն է հրավիրել ճանապարհի անցքի վրա՝ այն փակելով տիկնիկների գլուխներով: Այս մասին հայտնել է BBC News-ը: Տղամարդն իր արարքը բացատրել է այն բանով, որ իրեն ձանձրացրել էր փոսն, ուստիև ինքը դիմել է «տիկնիկների ուժին»:
Դեյթոնայի ակցիան տևում է շուրջ երեք շաբաթ: Առաջին տիկնիկը մեկ շաբաթ անց ինչ-որ մեկը հանել է, այդ ժամանակ բրիտանացին այն փոխարինել է ուրիշով: Դեյթոնան պատմել է, որ տիկնիկները գնում է բարեգործական խանութում, որտեղ ջարդված խաղալիքներ են վաճառվում: Քաղաքի բնակիչները խանդավառությամբ են վերաբերվել Դեյթոնայի ձեռնարկմանը:
«Ամեն օր, երբ ես անցնում եմ դրա մոտով աշխատանքի գնալու ճանապարհին, ժպտում եմ»,- խոստովանել է քաղաքի բնակչուհիներից մեկը: Արդյունքում տեղական իշխանությունները խոստացել են նորոգել ճանապարհը: