Ջիգարխանյանն արդեն վերադարձել է իր թատրոնի փորձերին
Advertisement 1000 x 90

Ջիգարխանյանն արդեն վերադարձել է իր թատրոնի փորձերին

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն արդեն վերադարձել է իր թատրոնի փորձերին: Այդ մասին մայիսի 3-ին ՏԱՍՍ-ին հայտնել է Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնի թատերախմբի ղեկավար, հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի գծով թատրոնի ներկայացուցիչ Վյաչեսլավ Դյաչենկոն:

«Նա արդեն եղել է թատրոնում, երկու օր առաջ էր եկել, Արմեն Բորիսովըչը եղել է թատրոնում: Այսօր ես սպասում եմ նրան, բայց չգիտեմ՝ որ ժամին նա այսօր կգա: Նա եղել է թատրոնում, և ամեն ինչ նորմալ է»,- ասել է Դյաչենկոն:

Խոսելով արտիստի առողջության մասին՝ նա նշել է, որ անհանգստանալու պատճառներ չկան: Ապրիլի 26-ին Ջիգարխանյանին շտապ կարգով հոսպիտալացրել էին Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, որտեղ նա կոմայի մեջ է եղել: Դա դարձել էր այս տարի արտիստի երրորդ հոսպիտալացումը: