Համաշխարհային ռեկորդ. յոթնամյա ամերիկուհին նվաճել է Կիլիմանջարոն
Advertisement 1000 x 90

Համաշխարհային ռեկորդ. յոթնամյա ամերիկուհին նվաճել է Կիլիմանջարոն

Յոթնամյա Մոնթանա Քենին՝ ԱՄՆ-ից, նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել, դառնալով իգական սեռի ամենապատանի ներկայացուցիչը, որը նվաճել է Կիլիմանջարո լեռը: Այդ մասին հայտնել է FoxNews-ը:

Աղջիկը 5 հազար 895 մետր բարձրությամբ լեռնագագաթ է հասել իր մոր՝ Հոլիի և 25 մարդուց բաղկացած լեռնագնացների հատուկ խմբի հետ միասին: Աֆրիկա ճանապարհորդությունից առաջ մայրը և դուստրը երկար ժամանակ արշավներում մարզվել են իրենց մոտ՝ Տեխասում: Նրանք յուրաքանչյուր հանգստյան օրերին որևէ բարձունք էին ելնում՝ իրենց ֆիզիկապես ու բարոյապես պատրաստելով առաջիկա վերելքին:

Հոլիի խոսքով՝ երբ եկել է գլխավոր արշավի ժամանակը, իր աղջիկը դրան առավելագույնս պատրաստ է եղել: Նույնիսկ չնայած մշտական անձրևին ու ձյանը, որոնք հանգիստ չէին տալիս վերելքի ընթացքում, աղջիկը ոչ մի անգամ և ոչ մի բանի համար չի տրտնջացել:

Գրեթե 6 կիլոմետրանոց վերելքը նրանցից պահանջել է վեց օր: Հոլին նշել է, որ երբ իրենք հասել են կատարին, Մոնթանան երկար ժամանակ նայում էր երկնքին և «փնտրում» էր հորը, որը մահացել է մի քանի տարի առաջ, նրա երրորդ ծննդյան օրվանից մեկ շաբաթ առաջ: Մայրն ասում է, որ արշավն իր դստերը շատ ավելի երջանիկ է դարձրել:

 



Նման նյութեր