«Առաջին իսկ ժողովի ժամանակ սույն երիտասարդը խոստովանեց, որ 2014 թվականից առ այսօր ՈՉԻՆՉ չի արել» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Առաջին իսկ ժողովի ժամանակ սույն երիտասարդը խոստովանեց, որ 2014 թվականից առ այսօր ՈՉԻՆՉ չի արել»

Գևորգ Էմին-Տերյանի հրապարակումը.

«Երբ ես ընդունվեցի ԵՊՀ-ում աշխատանքի, իմ գլխավորած վարչությունում աշխատում էր 30 հոգի, որոնց մի փոքր մասն ընդհանրապես գործի չէր գալիս, իսկ մի մեծ մասը չգիտեր, թե աշխատանքային ինչ պարտականություններ ունի: Դրանցից մեկը Մամիկոն Թոսունյանն էր: Առաջին իսկ ժողովի ժամանակ սույն երիտասարդը, որը զբաղեցնում էր Մեթոդական բաժնի վարիչի պաշտոնը և ստանում էր նորմալ աշխատավարձ, խոստովանեց, որ 2014 թվականից առ այսօր ՈՉԻՆՉ չի արել: Ինձ խնդրեց, որ մինչև ապրիլի 15-ը իրեն աշխատանքից չազատեմ, որովհետև իրեն աշխատանք էին խոստացել ՀՀ վարչապետի՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմում, և լավ կլինի, որ ոչ թե գործազուրկի կարգավիճակով անցնի նոր գործին, այլ դա դիտվի որպես տեղափոխություն: Մենք ջենթլմենական պայմանավորվածության եկանք, որ ինքը աշխատանքի չի գալիս, բայց ապրիլի 15-ին դիմում է գրում ու դուրս է գալիս: Տեսնելով, որ Մամիկոնից ձեն-ծպտուն չկա, տասն օր անց զանգեցի նրան, չվերցրեց, ապա Ֆեյսբուքով գրեցի, չպատասխանեց (կարող եմ սքրինշոթը դնել): Այսօր պատահաբար հայտնաբերեցի, որ ինքն իմ ընկերների ցանկում այլևս չկա և դարձել է «հայտնի հեղափոխական»՝ ցանկանալով օգտվել նոր իրավիճակից….»



Նման նյութեր