«Ամեն ինչ կմնա անցյալում, բայց և ամեն ինչ կսկսվի նորից»
Advertisement 1000 x 90

«Ամեն ինչ կմնա անցյալում, բայց և ամեն ինչ կսկսվի նորից»

03.05.2018թ.
Ամեն ինչ կմնա անցյալում:
Ամեն ինչ կսկսվի նորից:
Երևի շատ էմոցիոնալ ենք, բայց և շատ ենք անտարբեր:
Ամեն ինչ համ ծանր ենք տանում, բայց և ամեն ինչին թեթև ենք նայում:
Ամեն ինչի մասին մտածում ենք, բայց և ամեն ինչ մի պահ մոռանում:
Ամեն ինչից խորապես տառապում ենք, բայց և ամեն ինչից զվարճանում:
Ամեն ինչ այսօր ուրիշ է, բայց և ամեն ինչ շատ սովորական:
Ամեն ինչ մեզ համար անգին է, բայց և ամեն ինչ հաճախ գին չունի:
Ամեն ինչ ունի իր երանգը, բայց և անգույն է ամեն ինչ մեկ – մեկ:
Ամեն ինչ հաճախ իսկական է, բայց և շատ հաճախ անիրական:
Ամեն ինչ անհանգիստ է երբեմն, բայց և ամեն ինչ հանգիստ է հաճախ:
Ամեն ինչ միշտ տարբեր է լինում, բայց և ամեն ինչ հաճախ է կրկնվում:
Ամեն ինչ կմնա անցյալում, բայց և ամեն ինչ կսկսվի նորից:

Արտյոմ Հակոբյան



Նման նյութեր