Ինտերնետ «ռումբ». ինչպես են բողոքի ցույցերն ազդել Հայաստանի տրաֆիկի վրա. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ինտերնետ «ռումբ». ինչպես են բողոքի ցույցերն ազդել Հայաստանի տրաֆիկի վրա. armeniasputnik.am

«Իմ քայլը» շարժման մասնակիցները չափազանց ակտիվ են եղել սոցիալական ցանցերում։ Հայ օգտատերերը ոչ միայն հետևում էին նորություններին, այլ նաև բազմաթիվ հրապարակումներ տարածում համացանցում։

Հայաստանի հեռահաղորդակցական խոշոր ընկերություններն ինտերնետ տրաֆիկի աճ են արձանագրել հանրապետությունում բողոքի ակցիաների ժամանակ։

Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում հանրահավաքների ժամանակ գրեթե բոլորն իրենց բջջային սարքերից տեղեկությունը փոխանցել են անմիջապես իրադարձությունների վայրից։ Շատերը հարազատներին հայտնել են ակցիաների, իրենց վիճակի մասին, ինչպես նաև լուսանկարներ, տեսանյութեր, սելֆիներ են հրապարակել սոցիալական ցանցերում։

Ucom հեռահաղորդակցական ընկերությունը հաղորդել է, որ վերջին շաբաթների ընթացքում աշխատանքը տարվում է աննախադեպ ծանրաբեռնվածության պայմաններում, ինչը պայմանավորված է երկրում վիդեոկոնտենտի պահանջարկի բարձրացմամբ։

«Տեխնիկական ստորաբաժանման մասնագետներն աշխատել են արտակարգ ռեժիմով։ Ինտերնետ տրաֆիկի անհամաչափորեն կտրուկ աճ է սկսվել ապրիլի 13-ից։ Ապրիլի 22-ին և 23-ին ընկերության ցանցում սպառված ինտերնետի ծավալը եռապատկվել է՝ հասնելով 260 գիգաբիթ/վայրկյան առավելագույն արժեքին, մինչդեռ մինչև այդ ընկերության ցանցում պիկ ժամերին ինտերնետ տրաֆիկի սպառումը չէր գերազանցում 80-90 գիգաբիթ/վայրկյանը»,- հայտարարել է ընկերության մամուլի ծառայությունը` հավելելով, որ վերջին օրերին տրաֆիկի պահանջարկն ավելացել է ոչ թե 20, 30 կամ 50, այլ միջինում մոտ 300 տոկոսով։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր