Կրակեց օդ ու բոլորին ստիպեց պառկել. HSBC բանկի կողոպուտի ականատեսը մանրամասներ է պատմում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Կրակեց օդ ու բոլորին ստիպեց պառկել. HSBC բանկի կողոպուտի ականատեսը մանրամասներ է պատմում. armeniasputnik.am

Պրոդյուսեր Վիգեն Մնոյանը բանկում է եղել, երբ տարածք է ներխուժել զինված հանցագործը և փող պահանջել։

Պրոդյուսեր Վիգեն Մնոյանը եղել է Կոմիտասի պողոտայում տեղակայված HSBC բանկում, երբ երեկ կեսօրին տարածք է ներխուժել զինված տղամարդը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հարձակվողը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է։

Նրա խոսքով` Դանիելյանը մտել է տարածք, օդ է կրակել ու բոլորին ստիպել է պառկել։

«Այդ պահին եկավ բանկի կառավարիչը։ Նա փորձեց հանգստացնել հարձակվողին։ Ես մի քիչ հեռու էի, վատ էի տեսնում, թե ինչ է կատարվում։ Այդ ընթացքում կողոպտիչը գնում-գալիս էր»,- Sputnik Արմենիային պատմեց Մնոյանը։

Վիգեն Մնոյանի խոսքով` Դանիելյանն անվտանգության աշխատակցից պահանջել է բացել չհրկիզվող պահարանը, հետո էլ կրակել էր նրա վրա։

«Աշխատակիցը գոռում էր, որ մարդիկ «Շտապօգնություն» կանչեն»,- նշեց Մնոյանը։

Դա արդեն տեղի է ունեցել այն բանից հետո, երբ չարագործը վերցրել է փողերը և դուրս եկել բանկից։ Ականատեսը չի տեսել, թե հետո ինչ է եղել։

Հիշեցնենք, որ հանցագործությունը տեղի է ունեցել մայիսի 2-ին, ժամը 14։25-ին Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում։

Պարզվել է հանցագործի անձը, նա Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է։

Հարձակման հետևանքով սպանվել է անվտանգության աշխատակից Խաչատուր Գալստյանը, երկու հոգի վիրավորվել են։ Ավելի ուշ տուժածներից մեկը` Արա Շախգուլյանը, մահացել է հիվանդանոցում։

armeniasputnik.am