
Արգենտինացի ֆուտբոլիստներ Դիեգո Մարադոնային և Լիոնել Մեսսիին պատկերել են Միքելանջելոյի «Ադամի արարումը» որմնանկարի հերոսների տեսքով: Գեղանկարչական ստեղծագործությունը զարդարում է Բուենոս Այրեսի Sportivo Pereyra մարզական ակումբի առաստաղը: Այդ մասին մայիսի 4-ին հաղորդել է Reuters-ը:
Ինչպես նշել է գործակալությունը, Մարադոնան նկարում մարմնավորում Է Աստծուն, Մեսսին՝ Ադամին: Առաջին ֆուտբոլիստի շուրջը խմբվել են «հրեշտակ»-մարզիկները՝ Մարիո Կեմպեսը, Սերխիո Ագուերոն և Գաբրիել Բատիստուտան: Մուրալն ակումբի ղեկավարության վրա 20 հազար դոլար Է նստել:
Ակումբի ղեկավար Սեբաստյան Գարսիայի խոսքով՝ որմնանկարը կօգնի ոգեշնչելու այն երեխաներին, որոնք հաճախում են Sportivo Pereyra: «Մենք բոլորս երեխաներ ենք եղել, և նրանք, ովքեր սիրել են ֆուտբոլը, ցանկացել են նմանվել իրենց կուռքերին»,- պարզաբանել է նա: