Սա քաղաքական որոշում էր. Կոստանյանը՝ ընդդիմադիրների կողմից ՍԴ անդամի թեկնածուի ընտրությունների բոյկոտի մասին. aysor.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Սա քաղաքական որոշում էր. Կոստանյանը՝ ընդդիմադիրների կողմից ՍԴ անդամի թեկնածուի ընտրությունների բոյկոտի մասին. aysor.am

Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի առաջադրման հարցում ֆորմալ ընթացակարգի խախտում չկա, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պետաիրավակն հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։

Նա նկատեց, որ խորհրդակցություններ անցկացնել կամ մրցութային կարգով թեկնածու առաջադրելն այս պարագայում հակասահմանադրական կլիներ։

«Դա ընդամենը բարի կամքի դրսևորում կարող էր լինել ներկայացվող սուբյեկտի կողմից, բայց նման ֆորմալ ընթացակարգ չկա Սահմանադրությամբ։ Եթե որևէ մեկը կասի, որ Սահմանադրությամբ նման ընթացկարգ կա, ես իմ մանդատից էլ կհրաժարվեմ»,- նշեց նա։

Դիտարկմանը, թե հնարավո՞ր չէր տեղափոխել ընտրության օրը, քանի որ այսօր քիչ թվով պատգամավորներ են մասնակցում ընտրություններին, իսկ «Ծառուկյան» ու «Ելք» խմբակցությունները բոյկոտել են ընտրությունները, Կոստանյանն ասաց, որ ընտրությունը հետաձգելու օրենսդրական կարգավորում չկա։

«Նորմալ է։ Իմ խորին համոզմամբ՝ սա քաղաքական որոշում էր, որովհետև խմբակցություններից որևէ մեկը՝ նույն «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները, չներկայացրեցին որևէ խնդիր կոնկրետ թեկնածուի առնչությամբ, ներկայացրեցին խնդիր բացառապես ընթացակարգի վերաբերյալ. Թեև ես վստահ եմ, որ իրենցից յուրաքանչյուրը գիտի, որ այդ ընթացակարգը սահմանված է Սահմանադրությամբ»,- հավելեց նա։

aysor.am



Նման նյութեր