Աշխարհի միակ սրճագույն պանդան, որը կորցրել էր մորը, գտել է իր երջանկությունը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աշխարհի միակ սրճագույն պանդան, որը կորցրել էր մորը, գտել է իր երջանկությունը

Կվիզայ (չին. 7-րդ որդի), անունով պանդային մայրը լքել է, երբ նա 2 ամսական է եղել: Գիտնականների պնդմամբ, պատճառը պանդայի գույնն է՝ սրճագույն և սպիտակ: Դրանով Կվիզայը տարբերվում է բոլոր մնացած պանդաներից: Սկզբում նրա համար շատ բարդ է եղել գոյատևել, բայց երբ հայտնվել է խնամող մարդկանցով շրջապատված, երջանկացել է:

abandoned-brown-panda-qizai-1

Կվիզային գտել են Ցին-լին լեռներում: Դա կենտրոնական Չինաստանում է: Սկզբում մասնագետները մտածել են, որ պանդան պարզապես անձրևից ցեխոտվել է, բայց հետո համոզվել են, որ սրճագույնը նրա բնական գույնն է, որը հավանաբար, գենային մուտացիայի արդյունք է:

abandoned-brown-panda-qizai-2

Այժմ Կվիզայը բնակվում է Foping Panda Valley արգելոցում: Եվ որպեսզի գիտնականները պարզեն, թե ինչ տեսակի մուտացիա է, նրա համար պետք է էգ գտնեն, ձագ ունենալու նպատակով: Միայն այդ դեպքում կպարզվի ամեն բան:

abandoned-brown-panda-qizai-4

Պանդան այցելուների սիրված կենդանին է: Նա իր գույնով, բարի հայացքով արդեն գերել է բոլորին:

abandoned-brown-panda-qizai-8

abandoned-brown-panda-qizai-9

bigpicture.ru



Նման նյութեր