Իտալիայի Ֆորտե-դե Մարմիի կենտրոնական փողոցում, ոճաբան Ալեքսանդր Սիրադեկյանը կնոջ և դստեր՝ Էմանուելի հետ, հատուկ
Grazia-ի համար սելֆի է արել և պատասխանել մի քանի հարցերի:
Ձեր ամենախենթ արարքը:
Կոշիկի բրենդային խանութի բացումը՝ ճգնաժամի գագաթնակետին:
Կյանքը չեք պատկերացնում առանց…
Ընտանիքի, ընկերների, արևի և ստղծագործական աշխանատքի:
Ո՞ւմ հետ եք ուզում ծանոթանալ:
Հաճախ ինձ թվում է, թե ես ինքս ինձ լավ չեմ ճանաչում:
Ծով՞, թե լեռներ՞:
Ծով՝ լեռների տեսարանով:
Ի՞նչ եք ուզում սովորել:
Միշտ կգտնվի սովորելու բան և զարգանալու առիթ:
Երեք բառ՝ ձեզ նկարագրելու համար:
Այս հարցը լավ կլինի տալ ընկերներիս:
Ձեր սիրած ըմպելիքը:
Սուրճ:
Իրադարձություն, որը փոխեց ձեր կյանքը:
Աղջկաս ծնունդը:
Ի՞նչ հավելված պետք է լինի յուրաքանչյուրի հեռախոսում:
@aleksandersiradekian Instagram-ում:
Ո՞ւմ եք ամենաշատը կարոտում:
Բոլոր այդ մարդիկ կողքս են:
Հանգստանալու ամենալավ վայրը:
Ամեն տեղ էլ մեզ լավ ենք զգում:
Եթե մեկ ամենա-հնարավորություն ունենաք, ի՞նչը կլինի:
Ես աշխատում եմ աշխարհը դարձնել ավելի գեղեցիկ, իսկ մարդկանց՝ ավելի երջանիկ, գուշակելով նրանց ցանկությունները: Միգուցե դա:
Ի՞նչն է ձեզ երջանկացնում:
Իմ մեծ ընտանիքը և իմ աշխատանքը:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը