Հռոմի պապը վաճառում է իր Lamborghini-ն
Advertisement 1000 x 90

Հռոմի պապը վաճառում է իր Lamborghini-ն

Lamborghini Huracan ավտոմոբիլը, որը պատկանում 1 Հռոմի Ֆրանցիսկոս պապին, մայիսի 12-ին վաճառքի կդրվի Sotheby՚s աճուրդային տան կողմից: Այս մասին հայտնել է Quotidiano-ն:

Sotheby’s-ում ավտոմեքենայի դիմաց ենթադրում են ստանալ 303 – 435 հազար դոլար: Ստացված միջոցների մի մասը կփոխանցվի երկու բարեգործական հիմնադրամների, որոնք օգնում են աֆրիկյան ընտանիքների, մնացածը կհատկացվի իրաքցի քրիստոնյաների բնակելի տների եւ հասարակական կառույցների վերականգնմանը:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ոչ մի անգամ չի նստել ավտոմեքենան, որը 2017 թվականի նոյեմբերին նրան նվիրել է Lamborghini ընկերությունը, բայց դրա վրա թողել է իր ստորագրությունը: Automobili Lamborghini ընկերությունը հիմնվել է 1963 թվականին, դրա կենտրոնակայանը գտնվում է Իտալիայի Սանտա Ագատա Բոլոնիեզե կոմունայում: