«Հոնքը դզելիս աչքը չհանենք…»
Advertisement 1000 x 90

«Հոնքը դզելիս աչքը չհանենք…»

Իզաբելլա Աբգարյանի գրառումը.

«Հոնքը դզելիս աչքը չհանենք…

Այն որ կրթօջախներում պիտի տեղի ունենա ապակուսակցականացում և միջավայրի առողջացում անհերքելի անհրաժեշտություն է:

Բայց.. մի կարևոր նրբություն կա: Դպրոցականների աչքի առաջ չի կարելի ծաղրի առարկա դարձնել դեռ երեկ իրեն դասավանդողին: Կարող ենք արժեզրկել ուսուցչի հավաքական կերպարը և շատ վատ բանի հանգեցնել:

Ուսուցչի կերպարը պիտի պատվանդին բարձրացնենք, այլ ոչ թե փշրենք:

Կարծում եմ, ճիշտը երեխաներին հեռացնելն է «դեպքի վայրից», ճիշտ այնպես, ինչպես առանց նրանց ծնողական ժողովներ ենք անում»:



Նման նյութեր