Թեստ, որը կօգնի հասկանալ կյանքի ձեր փիլիսոփայությունը։ Ընտրեք ճանապարհներից մեկը։
#1 Ճանապարհ դեպի այլ աշխարհ։ Այնպիսի զգացում է, կարծես այս աշխարհին չեք պատկանում։ Դեռ մանկության տարիներից սիրել եք նայել վառ երկնքին՝ մտածելով, թե որտեղ է ձեր իրական տունը։ Այլ իրականություն եք փնտրում։ Գիտական ֆանտաստիկան, դիցաբանությունը, գոթական ռոմանսները ձեր սիրելի ժանրերն են։
#2 Ճանապարհ դեպի հեքիաթային աշխարհ։ Զգացմունքայնություն, բարություն, անկեղծություն․ ահա ձեր ճանապարհը։ Ձեր երազանքները, պատկերացումները, կրքերն ու ցանկությունները ստիպում են ձեզ փերի զգալ դաժան աշխարհում։ Հակված եք հիասթափությունների, չափազանց խոցելի եք, սակայն հավատացած եք, որ ձեր փերին կփոխի իրադարձությունների ընթացքը։ Հավատում եք բարու ուժին։ Սիրում եք պոեզիա, դասական երաժշտություն, ջազ, վայելում եք գեղեցկությունն իր բոլոր արտահայտչամիջոցներով։
#3 Արթնանալու ճանապարհ։ Մեծ ուժ եք ստանում երազների միջոցով։ Զգացմունքները կարևոր են տրամաբանությունից։ Կարդում եք մեծ ուսուցիչների գրքեր այն մասին՝ ինչպես կարող ենք հաղթել մեր բնությանը։ Սիրում եք աբստրակտ արվեստ։
#4 Միստիկների ճանապարհ։ Սա այն մարդկանց ճանապարհն է, ովքեր ճշմարտությունն են փնտրում։ Հետաքրքրված եք կախարդանքով, հին կրոններով։ Սիմվոլներն ու ծեսերը կարևոր են ձեզ համար։ Սիրում եք հին, ավանդական երաժշտություն։
#5 Ինտուիտիվ մարդկանց ճանապարհ։ Ձեզ համար կյանքը սահմաններ չունի։ Զարգացած ինտուիցիա ունեք, հավատը ձեր զենքն է, և չնայած ճանապարհին հաճախ եք խոչընդոտների բախվում, վստահ եք, որ ճիշտ ընտրություն եք կատարում։ Սիրում եք ճանապարհորդել, ժամանակից վեպեր կարդալ, հետաքրքիր, հաջողակ կարիերա ունեք։
#6 Հասկանում եք ավելին, քան մյուսները։ Գիտեք, որ մարդիկ այս աշխարհի, այս բնության մի մասն են։ Միշտ մոտ եք բնության էլեմենտներին։ Սիրում եք գյուղական միջավայրում ապրել՝ հեռու քաղաքային աղմուկից։ Ձեր մտքերը ներդաշնակ են, իսկ ընտանիքը ձեզ երջանկացնում է։
Նյութը esotericblog.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը