Փայլակ Ֆահրադյանի գրառումը.
«Սեփական կուսակցության որոշմանը դեմ գնացած Ֆելիքս Ցոլակյանը՝ ազգի հերոս Սեփական կուսակցության որոշմանը դեմ գնացած Աղվան Վարդանյանը՝ դավաճան: Երբեք չեմ սիրել նայել մեդալի միայն մի կողմը:
Աղվան Վարդանյանի հետ լրագրողները էդքան էլ լեզու չէին գտնում (հեռախոսով հարցազրույց չէր տալիս նեռվայնանում էինք), բայց եթե ՀՅԴ-ն նրան հեռացնում է միայն այն պատճառով, որ դեմ է գնացել կուսակցության որոշմանը սխալ եմ համարում: Եթե ՀՅԴ-ն մտածում է, որ Վարդանյանը «քցել» է իրենց, ապա իրենք ամբողջ կազմով մշտապես «քցել» են ժողովրդին, իսկ վերջերս էլ ՀՀԿ-ին, որի հովանու ներքո շատ լավ ծվարել էին:
Ու առհասարակ դադարեք պահի ազդեցության տակ, և որ ամենակարևորն է սեփական շահով առաջնորդվողներին ազգի հերոս անվանել: Ես, որ ոչ մեկին չեմ մոռացել, այնպես ինչպես google-ը և youtube-ը թույլ չեն տա մոռանալ, ով երբ և ինչ է ասել: Բարի հանգստյան օրեր բոլորիս»: