Արևմտյան մամուլը կրկին սկսել է գրել Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի հնարավոր ամուսնալուծության մասին:
In Touch Weekly-ն, հղում անելով Life & Style-ին, գրում է, որ Քիմն իրեն շատ միայնակ է զգում այս շրջանում և ցանկանում է ամուսնալուծվել Քանյեից.
«Քիմը դեպրեսիայի մեջ է: Նա իրեն երեք երեխաների միայնակ մայր է զգում: Նա կարծում է, որ Քանյեն շատ եսասեր է: Ռեփերն իր երկու ձայնասկավառակների թողարկմանն է պատրաստվում, ինչի պատճառով հաճախ է բացակայում տանից՝ Քիմին միայնակ թողնելով երեք մանկահասակ երեխաների հետ»: Քարդաշյանի համբերության բաժակը լցվել է, երբ ռեփերը հայտնել է միանգամից երկու սկավառակ թողարկելու մասին:
Աղբյուրը նշում է նաև, որ հայուհին ամուսնալուծության հարցերով արդեն քննարկում է ունեցել ընտանեկան փաստաբանի հետ: