Այսպիսով, քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձանց կողմից նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելը, քարոզչական նյութեր տարածելը, նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները տարածքները, տրանսպորտային եւ կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները օգտագործելը
1. Քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձանց կողմից նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելը եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը` կառաջացնի տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 100-200 հազար դրամի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ` 200-400 հազար դրամի չափով: