ՄԱԿ-ի անդամ Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի իսկական անդամ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Առնոս Հովհաննիսյանի բաց նամակը.
Նիկոլը մերն է, դուք մերը չեք:
Դուք, որ պատրաստվում եք մայիսի 8-ին դեմ քվեարկել Նիկոլին մի քսան-քսանհինգ պատգամավոր եք: Դուրս եկեք փողոց ու տեսեք մենք որքան ենք: Ամբողջ աշխարհը տեսնում է, բացի ձեզանից:
Հանրապետության հրապարակը մինչև մայիսի 8-ը, ձեզ հասկանալի լեզվով ասած՝ ձեզ փեշքեշ: Հավաքեք ձեր համակիրներին ու գոռացեք մերժում ենք Նիկոլին: Մենք կույր չենք, խուլ չենք, վասալի վասալ չենք: Կտեսնենք, կլսենք ու կհաշվենք, թե քանի հոգի եք:
Ժողովուրդը կբռնի ձեր վախը, կփրկի ձեզ: Վերջապես կների ձեզ: Մայիսի 8-ին դուք կարող եք միանալ ժողովրդին և չվերածվել, Լենինի պատմական խոսքերով ասած, քաղաքական պոռնիկների:
Առանձնապես դիմում եմ Էդուարդ Շարմազանովին՝
Մի շփոթիր Հայաստանի Հանրապետությունը Բյուզանդական կայսրության հետ և մի հետևիր Բյուզանդիան կործանող հայի – հույնի խառնուրդներին:
Դու չգիտես ինչ բան է ազգի և հետեվաբար ժողովրդի շահը և մի շահարկիր դա: Ինչքան էլ խրոխտ ու հպարտ կեցվածք ընդունես, վասալությունը երևում է և զռում է, թե ում շահերից ելնելով ես բառախաղեր անում:
Հ.Գ. Խնդրում եմ այս նամակը կարդացողները, եթե կարող են, այն հասցնեն հասցեատերերին»: