Լևոն Բարսեղյանի գրառումը.
«Երեկ ֆրանս հեռուստաալիքներից մեկի լրագրողը հարցազրույցի ժամանակ շատ սեւեռվեց ռուսական զորամասերի ներկայության եւ հնարավոր միջամտության վրա։ Մի քանի անգամ քաղաքավարի պատասխանեցի, վերջը թե.-բա որ ռուսական տանկերը ելնեն փողոց եւ փորձեն ճնշել հեղափոխությունը, ինչ է լինելու։
Ասացի.-լինեն ռուսական, ինդոնեզական, թուրքական կամ այլ տանկեր, որ կփորձեն խառնվել մեր ներքին գործերին՝ տրաքցնելու ենք։ Ես լինելու եմ պայթեցնողներից մեկը։
Հասկացավ կարծես։
Ոչ մի տանկ էլ չի ելնելու մեր դեմ։ Ասացի, որքան հասկացել ենք Ռուսաստանն էլ, մյուսներն էլ հասկացել են, որ սա որեւէ երկրի դեմ չէ, այլ Հայաստանի փչացած իշխանության։
ՀԳ. Խորենացի մեդալս ուրդից կռնամ ստանամ»: