Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն մայիսի 5-ին Մոսկվայի կենտրոնում չարտոնված ակցիաներ իրականացնելու ժամանակ ձերբակալել են: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են նրան Պուշկինյան հրապարակում:
«Այս պահի դրությամբ Չելյաբինսկի շտաբից 16 մարդ ձերբակալված է, այդ թվում՝ բլոգեր Արսլան Էննը, լրագրող Դենիս Իբրահիմովը և Նավալնու Չելյաբինսկի շտաբի համակարգող Բորիս Զոլոտարևսկին: Ձերբակալման հիմնավորումները տարբեր են` գողությունից մինչև ծեծ»,- հաստատում են ակցիայի ակտիվիստները ВКонтакте սոցիալական կայքի պաշտոնական էջում:
Հաղորդագրության համաձայն՝ Նավալնու կողմնակիցներին ձերբակալում են բնակարանների մուտքերի մոտ:
Видео задержания Навального pic.twitter.com/oLbmfCr9CJ
— Philipp Kireev (@mynameisphilipp) May 5, 2018