Գրականության Նոբելյան մրցանակաբաշխությունում սկանդալն է: Այս տարի ոլորտում մրցանակաբաշխություն չի լինի` սեքս պատմության պատճառով: Կենտրոնում լուսանկարիչ Ժան Կլոդ Առնոն է, որին կասկածում են կանանց նկատմամբ սեռական ոտնձգության մեջ:
Հոլիվուդյան սեքս-սկանդալները համաճարակի պես տարածվում են հեղինակավոր այլ կառույցների վրա: Աղմկահարույց սկանդալի պատճառով Գրականության Նոբելյան այս տարվա մրցանակաբաշխությունը հետաձգվում է: Չի բացառվում, որ այն ընդհանրապես չկայանա: Մրցանակաբաշխության պատմության մեջ նման նախադեպ եղել է 75 տարի առաջ. 1943թ.-ին մրցանակաբաշխությունը չկայացավ` երկրորդ աշխարհամարտի պատճառով:
Շվեդական Ակադեմիայի համար սեքս –սկանդալի գլխավոր հերոսին` Լուսանկարիչ Ժան-Կլոդ Առնոյին ներկայացված սեռական ոտնձգությունների մեղադրանքները ծանրակշիռ պատճառ են մրցանակաբաշխությունը չեղարկելու համար: 18 կին Առնոյին մեղադրել են իրենց հանդեպ սեռական ոտնձգություններ մեջ: Նրա հասցեին հնչած մեղադրանքների ֆոնին Ակադեմիայի 6 անդամ պաշտոնաթող եղավ, այդ թվում` ինքը` լուսանկարիչն ու կազմակերպության ղեկավար Սառա Դանիուսը: Աղմկահարույց զարգացումներին միջամտել է Շվեդիայի թագավորը.
«Վերջին զարգացումների ֆոնին որոշել եմ չեղարկել ակադեմիայում ցմահ աշխատելու կարգը: Այսուհետև ակադեմիայի անդամներն իրավունք ունեն ինքնակամ լքել իրենց պաշտոնները». Կառլ Գուստավ XVI-րդ, Շվեդիայի թագավոր
Ամբողջությամբ՝ newmag.am