Ասթման անբուժելի է, կարող է առաջանալ ցանկացած տարիքում և ամբողջովին փոխել կյանքը:
Ի՞նչ է ասթման
Ասթման շնչահեղձության նոպա է, որը պայմանավորված է բրոնխների անցանելիության խանգարումով։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամեն 10 վայրկյանում ինչ-որ մեկի մոտ շնչահեղձության նոպա է սկսվում: Յուրաքանչյուր այսպիսի նոպա կարող է դառնալ մահացու: Ըստ Համաշխարհային առողջապահական կազմակերպության՝ 235 միլիոն մարդ տառապում է ասթմայով: Հիվանդությունը տարածված է հատկապես երեխաների մոտ:
Ինչպե՞ս են հիվանդանում
Հիվանդության առաջացման իրական պատճառները հայտնի չեն, սակայն բժիշկները դիտարկում են հետևանքի մի քանի սկզբնաղբյուրները. ժառանգական, ալերգեն, վիրուսային:
Պատճառական գործոններ կարող են ծառայել ինչպես էկզոգեն, այնպես էլ էնդոգեն ալերգենները։ Էկզոգենին են պատկանում սննդային, դեղորայքային, կենցաղային, վերմաշկային, ծաղկափոշու, մանրէական, վիրուսային և սնկային ալերգենները։ Էնդոգեն ալերգեններ կարող են ծառայել մանրէական և վիրուսային վարակով ախտահարված թոքի հյուսվածքները։
Ամբողջությամբ՝ newmag.am