Թուրքիայում կայծակը հարվածել է պիկնիկի գնացած աշակերտներին
Advertisement 1000 x 90

Թուրքիայում կայծակը հարվածել է պիկնիկի գնացած աշակերտներին

Թուրքիայի հարավ-արևելյան Շըրնաք նահանգի Սիլոփի գավառում կայծակը հարվածել է պիկնիկի գնացած աշակերտներին: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Շանթահարվելու հետևանքով 12 աշակերտ վիրավորվել է և անմիջապես տեղափոխվել հիվանդանոց: Նրանց առողջական վիճակի մասին այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: