Նիկոլ Փաշինյանն ասաց` որ դեպքում կհրաժարվի վարչապետի պաշտոնից. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանն ասաց` որ դեպքում կհրաժարվի վարչապետի պաշտոնից. armeniasputnik.am

«Իմ քայլը» շարժման առաջնորդ և ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոսել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։

Իրադարձությունների զարգացման մի քանի սցենար կա, և արտահերթ ընտրությունները կախված են իրավիճակից, այսօր մշակույթի գործիչների հետ հանդիպումից հետո լրագրողերին ասաց «Ելք» խմբակցության» ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

«Վարչապետ ընտրվելու պարագայում եթե տեսնեմ, որ կան ժողովրդավարական, լեգիտիմ, թափանցիկ ընտրություններ անցկացնելու լիարժեք պայմաններ, այո՛, ես կհրաժարվեմ վարչապետի պաշտոնից»,- նշեց նա։

Թե ինչպիսին կլինի ապագա կառավարության կազմը, առայժմ հստակ չէ։

«Այս պահին որևէ բան չեմ կարող ասել։ Կան կառավարության կազմի մի քանի տարբերակներ։ Պարզ կլինի քաղաքական իրավիճակից։ Մենք կարձանագրենք քաղաքային իրավիճակը և դրա վրա հենվելով` կփորձենք համաձայնության գալ»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով` կառավարությունն ի վերջո անցողիկ է, իսկ հեղափոխությունն ու դրա արդյունքները պատմական նշանակություն ունեն, որոնք պետք է իրենց ներկայությունն ապահովեն երկար տարիներ։

«Սա սիրո և համերաշխության հեղափոխություն է։ Նաև մշակութային քաղաքականությունը պետք է հետապնդի այդ քաղաքականությունը, որ առաջիկա հարյուրամյակներում սիրո և համերաշխության ոգին լինի Հայաստանում։ Ի վերջո, ժամանակավոր կառավարությունը կարող է որոշակի հիմքեր դնել, որոնք կարող են մնայուն լինել»,- ասել է Փաշինյանը։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր