Տղամարդկային խնդիր. չես հասցնում ամուսնանալ երիտասարդ կնոջ հետ, սկսում են մեծանալ ավելի փոքրերը:
Եթե կինը հաջողակ է, անդիմադրելի ու կյանքից գոհ, նշանակում է՝ նա մեկից վրեժ է լուծում:
Ցանկացած կին նոր զգեստ է ուզում, բայց ավելի շատ ցանկանում է մտնել հնի մեջ:
Զգեստապահարանը կնոջ համար դեղ է: Իսկ դեղի վրա խնայել չի կարելի:
Այն, ինչը որ կինը տանն անում է, չի նկատվում: Նկատվում է այն ժամանակ, հենց որ նա սկսում է չանել այդ գործերը:
Պարոնայք, սպիտակ պար. կանայք պարի են հրավիրում նրանց, ինչ կա:
Լավատեսն այն մարդն է, ով գտնվելով երկու անդուր բաների միջև, միշտ երազանք է պահում:
Ինչո՞ւ է կնոջ ցանկությունն օրենք, իսկ տղամարդու ցանկությունը` քրեական օրենսգրքի համապատասխան հոդված:
«Տարվա հոգեբան» կոչումը հերթական անգամ բաժին հասավ օղուն:
Շատերը բողոքում են, որ իրենց աշխատավարձով ավելի քիչ բան են կարողանում գնել, քան գնում էին երեկ: Ոչինչ, դրա փոխարեն՝ այսօր ավելի շատ բան են գնում, քան կգնեն վաղը:
Բժիշկն ասաց, որ մարզումներն իմ կյանքին տարիներ կավելացնեն, և դա ճիշտ է: Ես 15 ձգում կատարեցի և հիմա ինձ զգում եմ 85 տարեկանի նման:
Մտածում էի, թե առանց նրա շնչել չեմ կարողանում, պարզվեց` հարբուխ է:
Կյանքից ամեն ինչ մի վերցրեք: Չեք կարող տանել:
Ծերությունն այն է, երբ նստած ես նստարանին, քո կողքով անցնում է փարթամ կրծքով երկարոտն գեղեցկուհի ու խանգարում քեզ կերակրել աղավնիներին:
Այն ամենը, ինչ անում եք մարզահագուստով, վարժություն է համարվում:
Շատ քչերն են գնում բժշկի բոլոր նրանցից, ում հազն է տանջում. մնացածը թատրոն են գնում:
Նա իր կնոջը գանձ է անվանում, որովհետև մարդիկ շարունակ հարցնում են, թե որտեղից է նրան պեղել:
Աշխարհին իշխում են տղամարդիկ, տղամարդկանց` կանայք, իսկ կանանց` հորմոնները:
Մինչ պատրաստվում ես առողջ կենսակերպ վարել, արդեն ոչ կյանք, ոչ էլ կերպ չի լինում:
Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը