Կաթվածից մեկ ամիս առաջ օրգանիզմը ձեզ նախազգուշացնող նշաններ կուղարկի. մի արհամարհեք դրանք
Advertisement 1000 x 90

Կաթվածից մեկ ամիս առաջ օրգանիզմը ձեզ նախազգուշացնող նշաններ կուղարկի. մի արհամարհեք դրանք

Դուք իսկապես կարող եք պաշտպանել ինքներդ ձեզ կաթվածից, եթե ուշադրություն դարձնեք այն նշաններին, որոնք օրգանիզմը փորձում է ուղարկել ձեզ։ Fithacker.ru կայքը գրում է, որ կաթվածի երկու տեսակ կա՝ առավել տարածված իշեմիկ և հեմոռագիկ կաթված։ Առաջինի դեպքում պատճառը գլխուղեղի անոթների սեղմումը կամ արգելակումն է, ինչը նվազեցնում է արյան հոսքը։ Երկրորդ տեսակն առավել հազվադեպ է հանդիպում. այն առաջանում է ուղեղում արյան զեղման պատճառով։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ամեն անսովոր բանի, որ կատարվում է  օրգանիզմի հետ, քանի որ կաթվածը մահացության պատճառների ցանկում հինգերորդն է։

Ուղեղը բազմաթիվ գործառույթներ ունի, և երբ կաթված է տեղի ունենում, արյունը չի հասնում այն հատվածին, որը հսկում է մարմնի որոշակի ֆունկցիան։ Մարմնի այդ հատվածն այլևս չի աշխատում համապատասխան ձևով։ Կաթվածի նշաններն իմանալը շատ կարևոր է, քանի որ այդ կերպ կարող եք օգնել ինքներդ ձեզ, ընկերներին և ընտանիքի անդամներին։ Կարևոր է ժամանակին ստանալ բժշկական օգնություն։ Փորձագետների կարծիքով՝ մարդկանց մոտ նշանները կարող են տարբերվել, քանի որ կարող են ախտահարվել ուղեղի տարբեր հատվածներ, սակայն բոլոր նշանները մի ընդհանրություն ունեն՝ դրանք անսպասելի կերպով են սկսվում։

Առավել տարածված խնդիրներն են.

  • շնչառության հետ կապված խնդիրներ
  • ցավ
  • զկրտոց
  • անձի փոփոխություն
  • հալյուցինացիա
  • խնդիրներ հիշողության հետ
  • հիվանդություն
  • թուլություն։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը