Fithacker.ru-ն գրում է, որ հորմոններից յուրաքանչյուրը որոշակի գործառույթ է կատարում։ Դրանք էապես ազդում են մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության վրա։ Հորմոնալ հավասարակշռությունը կարող է խախտվել մի խումբ գործոնների ազդեցությամբ, այդ թվում՝ սթրեսի, անհանգստության, նույնիսկ՝ սխալ սննդակարգի։ Եթե օրգանիզմում առկա է հորմոնալ անհավասարակշռություն, օրգանիզմում կարող է քաշի կուտակում նկատվել։ Առողջությունը լավացնելու համար կարող եք հետևել այս խորհուրդներին։
- Վերջ տվեք խիստ դիետաներին։ Դիետաները կարող են գայթակղիչ լինել, եթե արագ նիհարելու ցանկություն ունեք։ Ցավոք սրտի, դրանք կարող են ավելի շատ վնաս հասցնել, քան օգնել։ Կալորիաների անսպասելի կրճատումը կարող է հանգեցնել նրան, որ վահանաձև գեղձն ավելի քիչ հորմոններ սկսի արտադրել։ Հորմոնների մակարդակի նվազմանը մեկտեղ՝ նյութափոխանակությունը դանդաղում է։ Սննդակարգ ներառեք առողջ ճարպեր, սպիտակուցներ, ածխաջրեր ու բջջանյութ։
- Ֆիզիկական ակտիվություն։ Ֆիզկական ակտիվությունը կարևոր է օրգանիզմի առողջական վիճակի համար և օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Ինտենսիվ շարժումները խթանում են էնդորֆինների արտադրությունը։ Ֆիզիկական վարժությունների արդյունավետությունը մեծացնելու համար երաժշտություն լսեք։ Այն մեծացնում է սերոտոնինի արտադրությունը, որը ևս բարձրացնում է տրամադրությունը։
- Նորմալ քուն։ Օրգանիզմը չի կարողանում բավարար քանակով լեպտին արտադրել, եթե նորմալ չեք քնում։ Այս հորմոնը վերահսկում է ախորժակն ու քաշը։ Քիչ քանակով լեպտինի առկայությունը ստիպում է սով զգալ, ինչի հետևանքով ուտում եք ավելի շատ, քան հարկավոր է օրգանիզմին, ինչը կարող է հանգեցնել քաշի ավելացման։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը