Հրանտ Մելիք-Շահնազարյանի գրառումը.
«Երկու օր առաջ ընկերներիցս մեկն ինձ Արա Պապյանի էջում դրված մի նյութի հղում ուղարկեց։ Վրդովված էր։ Ասում էր՝ «Տես, թե ինչ է անում։ Միհրանի 5 տարի առաջվա ասած խոսքերն էնպես է շեյր արել, ոնց որ Միհրանը հենց նոր է նման հայտարարություն արել։ Մարդկանց մոլորեցնում է ու ոնց որ թե հատուկ կատաղեցնի»։
Զբաղված էի այդ պահին, որոշեցի հետո հասկանալ՝ ինչի մասին է խոսքը։ Հիմա էջը նայում եմ Պապյանի ու… չգիտեմ ոնց մեղմ բնութագրեմ իր վարքը։ Հին նյութեր է դնում իր մոտ՝ ակնհայտ մեկ նպատակով՝ գրգռել մարդկանց ջղայնությունը Հանրապետական պատգամավորների հանդեպ։ Էժան ձևերով ատելություն է տարածում։
Մեր մեջ ասած՝ հարգանքս իր հանդեպ վաղուց եմ կորցրել։ Հիշում եմ 2016 թվականի ամռանը, երբ նորից լարված էր Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, նման մի բան էլ իմ հանդեպ էր արել։ Հետո, երբ ընկերներիցս մեկն իրեն բացատրեց, որ, մեղմ ասած, սիրուն բան չի անում, Պապյանը «վստահեցրեց», որ պատահական է շեյր արել ու ջնջեց այդ դրածը։ Բայց այն «պատահականությունը» հիմա փաստորեն սովորություն է դարձել։ Ի՞նչ կարող ես անել։
Թերևս, մնում է միայն ֆիքսել ու առաջ անցնել՝ հույս ունենալով, որ հարյուրավոր էն քաղաքացիները, ովքեր տրվում են Պապյանի էտ սադրանքին, կհասկանան, որ իրենց ընդամենը օգտագործում են։ Լկտիաբար են օգտագործում՝ առանց հարգանքի որևէ նշույլի։ Ուղղակի շան պես «ֆաս» հրաման են տալիս ու վերջ։
P.S. Պապյանի հին մեկնաբանություններն ու մտքերն էի նայում, կարծում եմ, բավական հետաքրքիր պատկեր կարելի է ստանալ, եթե դրանք հիմա իրա պես շեյր անել ցանցում։ Բայց նաև մտածում եմ, որ այդքան ժամանակ չարժե ծախսել իր վրա։ Ահա այս հոդվածն էլ վկա…»: