2001 թվականին Ուկրաինայից Երևան վերադարձավ Լևոն Ս.-ն: Նրա նկարիչ հայրը մահացել էր: Լևոնը Հայաստան էր եկել հորից ստացած ժառանգությունը տնօրինելու համար:
Մինչև նորից Ուկրաինա մեկնելը Լևոնը ցանկանում էր վաճառել որպես ժառանգություն իրեն մնացած յոթ գեղանկարները, որոնք գնահատվել էին 880 դոլար: Այդ գեղանկարներից վեցը նրա հոր վրձնին էին պատկանում՝ «Հողմաղաց», «Գարուն», «Ռուսական տնակներ», «Ծառեր», «Կիժի», «Ծառերը մշուշի մեջ»:
Լևոնն ուզում էր ինչքան հնարավոր է՝ արագ վաճառել գեղանկարները ու մինչև 2001-ի վերջը գնալ Ուկրաինա:
Նկարները վաճառելու համար նա առաջին հերթին գնաց Վերնիսաժ: Եվ պատահաբար հանդիպեց իր վաղամեռիկ եղբոր դասընկերոջ կրտսեր եղբորը՝ Հովհաննեսին: Վերջինս,
իմանալով, որ Լևոնը ցանկանում է վաճառել յոթ գեղանկար, ներկայացավ որպես գեղանկարների վաճառքով զբաղվող, լավ շրջապատ ունեցող տղա:
Լևոնը նրան ասաց, որ գեղանկարները գնահատվել են 880 դոլար, բայց ինքը պատրաստ է 800 դոլարով էլ վաճառել, միայն թե արագ վաճառվեն:
Հովհաննեսը տեսնելով, որ Լևոնը ոչինչ չի հասկանում գեղանկարների շուկայից, խոստացավ, թե կարող է նույնիսկ ավելի թանկ վաճառել նկարները: «Նկար առնողները իմ տան տեղը լավ գիտեն, դու մենակ նկարները բեր մեր տուն, ծախելը՝ ինձ վրա»,- ասաց Հովհաննեսը:
Լևոնը ուրախացավ ու այլևս չզբաղվեց նկարների հարցով՝ համոզված, որ Հովհաննեսը դրանք կվաճառի: Բայց նա չէր շտապում նկարները Հովհաննեսի տուն տանել:
Դեկտեմբերի 18-ին Հովհաննեսը զանգեց Լևոնին ու ասաց, թե նկարների գնորդ ընկերը գալու է իր տուն. «Էգուց նկարները բեր, հաստատ կծախեմ»,- վստահեցրեց Հովհաննեսը:
Ամբողջությամբ՝ 1in.am